Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանի բյուջեի նախագիծը

Հովիկ Աբրահամյանի բյուջեի նախագիծը
28.10.2014 | 14:07

Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են պետական բյուջեի նախագծի քննարկումներն ըստ ոլորտների, որոնք կտևեն մինչ հաջորդ ուրբաթ: 2015 թվականի պետական բյուջեն այս տարի ևս ունի սոցիալական ուղղվածություն. բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 50 տոկոսը հատկացված է այդ բնագավառին, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ վարչապետի, նախատեսված է հատկացումներ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ապահովման համար. «Նախագծով նախատեսվում է շուրջ 45 միլիարդ դրամ հատկացնել ԼՂՀ-ին»: Պետական բյուջեի հիմնական շեշտադրումները, Հ. Աբրահամյանի խոսքով, երկուսն են՝ գործարար միջավայրի բարելավում և արտահանման ու հիմքային ոլորտների զարգացում: Նա ասաց նաև, որ ԱԺ-ում քննարկվում է ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որը նպատակ ունի պետության և տնտեսավարողի համար միևնույն պայմանները կիրառել ու բացառել երկակի ստանդարտները: «Մեր թիրախը խոշոր բիզնեսն է»,- ընդգծեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հորդորեց քաղաքական բոլոր ուժերին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ զերծ մնալ քաղաքականացումից և դահլիճ չբերել հրապարակի տրամադրություններ:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ